211652_close_icon
views-count10042 դիտում article-date 22:04 19-11-2017

«Բարսելոնան» ակումբային ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»: Սա այս առաջնությունում 8-րդ խաղն էր, որտեղ «Բարսելոնան» գնդակ բաց չի թողնում: Այս մրցաշրջանում կատալոնացիները ընդամենը 4 գնդակ են ընդունել սեփական դարպասը: Դա ակումբի պատմության նոր ռեկորդ է: Իսկ Պրիմերայի բացարձակ ռեկորդը պատկանում է «Ատլետիկոյին», որը 1995 թվականի մեկնարկային 12 տուրերում 3 գոլ է բաց թողել: Ավելացնենք, որ այս տուրից հետո «Բարսելոնան» էլ ավելի մեծացրել միավորների տարբերությունը մադրիդյան երկու ակումբներից՝ «Ռեալի» ու «Ատլետիկոյից»: «Բարսան» այժմ ունի 34 միավոր, մադրիդյան ակումբները՝ 24-ական: Ավելին, կատալոնացիների հիմնական հետապնդողն այժմ «Վալենսիան» է, որն այսօր 2:0 հաշվով հաղթելով «Էսպանյոլին», 30 միավորով 2-րդն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր