211652_close_icon
views-count9741 դիտում article-date 21:19 19-11-2017

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Արոնյանը գերազանց հաղթանակ տարավ Անիշ Գիրիի նկատմամբ

Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ տարավ հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ և վաստակելով 3 միավոր, առայժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի ընդհանուր արդյունքով հայտնի կդառնան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակիցները: Արոնյանը՝ որպես Աշխարհի գավաթակիր, անկախ այս մրցաշարում ցույց տված արդյունքներից, արդեն հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր