211652_close_icon
views-count35648 դիտում article-date 21:42 19-11-2017

Մուգաբեն սեղմել է իր հրաժարականի ետևից եկած գեներալների ձեռքը. ՖՈՏՈՇԱՐՔ

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն սեղմել է գեներալների ձեռքը, որոնք եկել էին իր նստավայր և պահանջում էին նրա հրաժարականը: 93-ամյա Մուգաբեի և գեներալների միջև հանդիպման մասին առայժմ տեղեկություններ չկան: Օրվա առաջին կեսին Զիմբաբվեի առաջնորդին ու նրա կնոջը՝ Գրեյսին, հեռացրել են իշխող «Զիմբաբվեական աֆրիկյան ազգային միություն՝ հայրենասիրական ճակատ» (ԶԱԱՄ) կուսակցության բոլոր պաշտոններից: Կուսակցությունը գլխավորել է Մուգաբեի կողմից փոխնախագահի պաշտոնից վերջերս հեռացված Էմերսոն Մնանգագվան՝ Կոկորդիլոս մականունով: Կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մնանգագվան առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու կլինի: Առայժմ հայտնի չէ, թե ով է մինչև ընտրությունները ղեկավարելու երկիրը: Նշենք, որ այս պահին երկրի քաղաքների փողոցներով հազարավոր մարդիկ են հավաքվել, որոնք Մնանգագվային իրենց զորակցությունն են հայտնում և երգում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր