211652_close_icon
views-count6615 դիտում article-date 19:50 19-11-2017

Արգենտինայում հանկարծամահ է եղել Իսպանիայի գլխավոր դատախազը

Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան մահացել է Բուենոս-Այրեսի հիվանդանոցներից մեկում: Արգենտինա ժամանելուն պես 67-ամյա Մասան բողոքել է վատ ինքնազգացողությունից և տեղափոխվել հիվանդանոց: Իսպանիայի վարչապետ Մարիոնա Ռախոյը հաստատել է գլխավոր դատախազի վախճանը: «Պետական դատախազ Խոսե Մանուել Մասան մահացել է: Իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան՝ պետությանը անշահախնդիր ծառայելու համար: Ցավակցում եմ ընտանիքին, ընկերներին ու հարազատներին», գրել է վարչապետն իր թվիթերում: Մասայի վերջին հրապարակավ ելույթը տեղի էր ունեցել հոկտեմբերի 30-ին, երբ նա մեղադրանք ներկայացրեց Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և վերջինիս կառավարության անդամներին՝ խռովություն բարձրացնելու համար: Գլխավոր դատախազի պաշտոնը Մասան զբաղեցնում էր 2016 թվականից:

Նմանատիպ նյութեր