211652_close_icon
views-count10841 դիտում article-date 19:07 19-11-2017

Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ դառնալու պատրաստակամության մասին

Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ այսօր Կիևում Գերագույն Ռադայի շենքի առջև հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ դառնալու պատրաստակամության մասին: Սաակաշվիլին հայտարարել է, որ ներկայումս երկիրը նոր իշխանության կարիք ունի: «Մենք պետք է միասին ստեղծենք այդ կառավարությունը: Ես պատրաստ եմ ձեր հետ միասին դա անել: Պատրաստ եմ գլխավոր այդ գործընթացը, գլխավորել կառավարությունը, եթե դա անհրաժեշտ է», ասել է Սաակաշվիլին: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի կազմակերպված հանրահավաքների շարքը սկսվել է դեռևս հոկտեմբերի 17-ին: Հիմնական պահանջներն են՝ ստեղծել հակակոռուպցիոն դատարան, չեղարկել պատգամավորների անձեռմխելիության դրույթը և փոխել ընտրական օրենսդրությունը:

Նմանատիպ նյութեր