211652_close_icon
views-count36364 դիտում article-date 18:45 19-11-2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը 11 վայրկյանում նոկաուտի է ենթարկել մրցակցին ու հռչակվել աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարավաֆրիկացի Զոլանի Տետեն իր հայրենակցի Սիբոնիսո Գոնյային մենամարտի մեկնարկից 11 վայրկյան անց նոկաուտի է ենթարկե և պաշտպանել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ մինչև 53,5 կգ քաշային կարգում: Սա բռնցքամարտի պատմության մեջ ամենաարագ տիտղոսային գոտեմարտն է: Մինչ այդ աշխարհի չեմպիոնի կոչման համար գոտեմարտերում ամենաարագ հաղթանակի ռեկորդը պատկանում էր ամերիկացի Ջերալդ Մաքելանին, որը 1993 թվականին ավստրիացի Հարալդ Գայերին հաղթել էր 20 վայրկյանում և պաշտպանել WBC վարկածով մինչև 72,6 քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր