211652_close_icon
views-count2534 դիտում article-date 17:00 19-11-2017

Աֆղանստանում թալիբների գերությունից տասնյակ մարդկանց, այդ թվում մանկահասակներ երեխաների են փրկել

Աֆղանստանի հատուկ նշանակության ուժերը անցկացված հատուկ միջոցառումների արդյունքում կարողացել են «Թալիբան» շարժման գերությունից ազատել 30-ից ավելի մարդկանց։ Այդ մասին հաղորդում է Khaama Press-ը։ Ինչպեսհայտնել են այդ երկրի զինված ուժերի մամուլի ծառայությունում, օպերացիան իրականացվել է այսօր առավոտյան։ Բանակի պաշտոնական ներկայացուցիչ Քադիր Բահադուրզայիի խոսքով՝ ազատվածներից 4-ը 12 տարեկանից ցածր երեխաներ են։ Աղբյուրների փոխանցմամբ՝ տեղաբնակները իրենց երեխաների հետ հայտնվել են ծայրահեղականների ձեռքում կառավարության և երկրի անվտանգության ուժերին օժանդակելու համար։

Նմանատիպ նյութեր