211652_close_icon
views-count6866 դիտում article-date 15:15 19-11-2017

Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Զարիֆի և Մևլութ Չավուշօղլուի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Քննարկվում են Աստանայի բանակցությունների ձևաչափով համաձայնեցված Սիրիայի հակամարտության կարգավորմանն առնչվող հրցեր։ Լավրովը հայտարարել է, որ իր կարծիքով՝ այս եռակողմ հանդիպումը կօգնի խթանել կառավարության և ընդդիմության միջև ուղիղ բանակցությունները։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռուհանիի, Վլադիմիր Պուտինի և Ռեջեթ Էրդողանի եռակողմ հանդիպումը։

Նմանատիպ նյութեր