211652_close_icon
views-count2930 դիտում article-date 14:43 19-11-2017

Ֆրանսիայում ոստիկանը սպանել է 3 և վիրավորել ևս 3 մարդու, իսկ հետո ինքնասպան եղել

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից ոչ հեռու գտնվող Սարսել քաղաքում ոստիկանության աշխատակիցը 3 մարդու է գնդակահարել, վիրավորվել է ևս 3-ը։ Այդ մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ի երեկոյան, տեղի ժամանակով ժամը 20։45-ի սահմաններում։ Հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանի ընկերուհին, ով ոստիկանի հետ էր բնակվում, նրա մայրը և քույրը, կնոջ հայրը և հարևաններից 2-ը մահացել են ստացած վնասվածքներից։ Իսկ 31-ամյա հանցագործ ոստիկանը ինքնասպան է եղել։ Նրա դին հայտնաբերվել է սեփական տան այգում։ Մինչև միջադեպը՝ ընկերուհին հայտարարել է, որ հեռանում է նրանից։

Նմանատիպ նյութեր