211652_close_icon
views-count35979 դիտում article-date 13:08 19-11-2017

Անմարդկային արարք՝ Սյունիքի մարզում. ստահակը կամ ստահակները Վահանավանքի եկեղեցու գանձանակը կոտրելով՝ այնտեղից գողացել են ողջ գումարը

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հոգևոր հովիվը, այցելելով եկեղեցի, հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վահանավանքի եկեղեցու ներսում կոտրել են այնտեղ տեղադրված ողորմությունների համար նախատեսված գանձանակի դուռը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները գանձանակի միջից գողացել են այնտեղ եղած գումարը։ Փաստի առթիվ Ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վահանավանքի եկեղեցում գողություն կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր