211652_close_icon
views-count100986 դիտում article-date 11:29 19-11-2017

Սպանություն Վանաձորում. 33-ամյա տղամարդու դին տեղափոխվել է հիվանդանոց, ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, վնասվածքը ստացել է որովայնի մասում՝ կտրած-ծակած հարվածի հետևանքով, Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանն է։ Փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, Լոռու մարզային քննչական վարչույթան քննիչ Գագիկ Վերմիշյանի գլխավորությամբ, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ իր գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, որում ներգրավված է նաև Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ, ովքեր մարզի քննչական վարչության հետ համագործակցելով՝ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ հանցագործությունը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Արդեն սպանության վայրում աշխատել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։ Վերջիններս մանրակրկիտ ,«սանրելով» դեպքի վայրը, հայտնաբերել են նաև դանակ, որը, եղել է Ford Transit մակնիշի 34 MԼ 665 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է, դանակը հանցագործության գործիքն է եղել, որը քննիչ Գ. Վերմիշյանի որոշմամբ առգրավվել է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր