211652_close_icon
views-count5461 դիտում article-date 14:28 19-11-2017

Ճապոնիայի ափերի մոտ բախվել են ամերիկյան հրթիռային ականակիր նավը և քարշակը

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող հրթիռային ականակիր նավը ուսումնավարժանքների ժամանակ, որոնք անցկացվում են Ճապոնիայի ափերի մոտ, բախվել է քարշակի։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ վկայակոչելով ամերիկյան ՌԾՕՈՒ յոթերորդ նավատորմի հրամանատարության հայտարարութունը։ Ըստ հայտարարության՝ քարշակը Սագամիի ծովածոցում կորցրել է կառավարումը և բախվել է նավին։ Հարվածի հետևանքով վնասվել է ականակիրը։ Բարեբախտաբար, անձնակազմի անդամներից տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր