211652_close_icon
views-count4330 դիտում article-date 10:04 19-11-2017

Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհները մարվել են հրեջների կողմից

Նոյեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում՝ սարի վրա այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի Մեծավան գյուղ տանող ճանապարհի մոտակայքում՝ 1 հա, Տաշիր - Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 6 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր