211652_close_icon
views-count23547 դիտում article-date 23:30 18-11-2017

ԱՄՆ-ի ռազմական օդուժի անձնակազմին պատժել են՝ երկնքում առնանդամ պատկերելու համար

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անձնակազմերից մեկը զրկվել է թռիչքներից, քանի որ ժամանակակից կործանիչով երկնքում տղամարդու սեռական օրգան է պատկերել: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Վաշինգթոն նահանգի Օկանոգան շրջանում: Ռազմական E/A-18 Growler ինքնաթիռը բնակավայրի վրայով թռչել է անսովոր ուղեծրով, իրենից հետո անպարկեշտ պատկեր թողնելով: Երկնքում հայտնված առնանդամի լուսանկարը անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում և մեծ աղմուկ է հանել: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը տեղի ունեցածի առթիվ ներողություն է խնդրել, միջադեպը որակելով «անպատասխանատու արարք»: «Սեքսուալ ուղղվածությամբ նման անպատասխանատու արարքը ռազմական ավիացիայում տեղ չունի: Մենք մանրազնին հետաքննություն ենք իրականացնում միջադեպի առթիվ և համապատասխան միջոցներ կձեռնարկենք», խոստացել է փոխադմիրալ Մայք Շումեյքերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր