211652_close_icon
views-count22645 դիտում article-date 22:47 18-11-2017

«Միսս Աշխարհ 2017»-ի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի 20-ամյա ներկայացուցիչը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի Սանյա քաղաքում կայացավ «Միսս Աշխարհ-2017» գեղեցկության մրցույթը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Մանուշի Չհիլարը: Գեղեցկության 20-ամյա թագուհին ուսանողուհի է, սովորում է բժշկի մասնագիտությամբ: Ծագումով Մանուշին Հարյանա նահանգից է, տիրապետում է հինդի և անգլերեն լեզուներին: Զբաղվում է հնդկական դասական պարերով: Մրցույթում երկրորդ տեղ զբաղեցրեց Անդրեա Մեզեն՝ Մեքսիկայից, երրորդը՝ բրիտանուհի Ստեֆանի Հիլն է: Նշենք, որ «Միսս Աշխարհը» մրցույթն անցկացվում է 1951 թվականից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր