211652_close_icon
views-count11220 դիտում article-date 22:16 18-11-2017

«Լուսավոր Հայաստանը» կդիմի Կառավարությանը` Վանաձորում ընտրություններ անցկացնելու պահանջով. Tert.am

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկուշաբթի դիմելու է կառավարություն, որպեսզի գործադիր իշխանությունն կյանքի կոչի Սահմանադրական դատարանի որոշումը՝ դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորությունները և նշանակել ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2017/11/18/Marukyan/2543227]Tert.am[/url]-ին հայտնել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ այսօր Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/18/1082549/]հուշագիր[/url] է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Նա նշել է, որ ՀՎԿ–ն ներկայացնող Արկադի Փելեշյանի քայլն իր համար բնավ անսպասելի չէր: Ըստ նրա՝ ՍԴ-ի որոշումից հետո ՀՀԿ-ն այլ քայլ չուներ, քան բացահայտման գնալ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախորդ ուրբաթ կայացրած որոշումից հետո Վանաձորի ՀՀԿ-ՀՅԴ ավագանին այլևս չէր կարող առանց քվորում, 15 հոգով նիստեր գումարել, հետևաբար՝ Մամիկոն Ասլանյանը պետք է կամ ստանար այդ ձայները կամ հրաժարական տար: Հարցին, թե ինչո՞ւ Մամիկոն Ասլանյանին երկու տարի շարունակ չէր հաջողվում ՀՎԿ-ին բերել քաղաքապետարան՝ նիստերի, Էդմոն Մարուքյանն ասել է. «Խնդիրն այն է, որ քանի ՀՀԿ-ն կարողանում էր 15 հոգով վայելել այդ իշխանությունը, գողացված, նրանք շարունակում էին այդպես վարվել: Բայց, երբ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ մեկ տարվա նիստերը չեն եղել և իրենք տասնհինգ հոգով կայացրել են որոշումներ, որոնք համարվեցին հակասահմանադրական, առ ոչինչ և անվավեր, այլ տարբերակ չունեին, քան գնալ ճանապարհով, որ իրենց ունեցած այդ չորս հոգուն բացահայտեին»: Ամեն դեպքում, Էդմոն Մարուքյանը ուշադրություն է հրավիրում այն կարևոր հանգամանքի վրա, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո անգամ երկու հոգով ավելացնելու դեպքում խնդիրը չի հանգուցալուծվում: «Տեսեք, ինչ է տեղի ունեցել. մեկ տարի նիստեր չեն եղել, քվորում չի եղել, հետևաբար, ըստ Սահմանադրական դատարանի՝ նիստեր չեն կարող համարվել, իսկ օրենքն ասում է, որ եթե վեց ամիս ավագանու նիստեր չեն լինում, ավագանին պետք է լուծարվի: Հիմա անգամ այս ներքին համաձայնությունը, որը կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո դարձել է արդեն արտաքին համաձայնություն, իրենց մեջ իշխանության կիսում տեղական մակարդակով, փրկում իրենց վիճակը, որովհետև ՍԴ որոշումն ասում է, որ պետք է դադարեցվեն ավագանու լիազորությունները, իսկ եթե լինի նոր ավագանի, նորից նիստեր գումարեն, այ նրանք արդեն կարող են 17 հոգով նիստեր անել՝ ՍԴ որոշմամբ», - մեկնաբանել է Էդմոն Մարուքյանը: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2017/11/18/Marukyan/2543227]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր