211652_close_icon
views-count58365 դիտում article-date 21:48 18-11-2017

ԲԱՐԵՎՆԵՐ, ԺՊԻՏՆԵՐ ՄԱՏԱՂԻՍԻՑ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 12-ին Հանուն հայ զինվորի ՀԿ-ի անդամները «Ազգ-բանակ-2017» ծրագրի շրջանակներում Մատաղիսում էին ։ Արդեն հարազատ դարձած զորամասում, զինվորների և սպայական անձնակազմի կողմից արժանացան ջերմ ընդունելության։ Կատակում էին ասելով՝ կարծես սեղանը գցած սպասում էին, զորամաս մտնելուն պես ուղեկցեցին ճաշարան։ Ճաշեցին, շփվեցին տղաների հետ, որոնց մեծ մասին արդեն ճանաչում էին։ Համերգային ծրագիրը անցավ բարձր տրամադրությամբ։ Տևեց ավելի երկար քան նախատեսել էին՝ զինվորների կատարումները մեկը մյուսին հաջորդում էին։ Երգ, պար, դրական էմոցիաներ, ամեն ինչ իր տեղում էր: Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից ծառայության ընթացքում կարգապահությամբ աչքի ընկած զինվորները ստացան խրախուսական նվերներ, շնորհակալագրեր։ Ինչպես նաև հայտարարեցին, որ զորմասի զրուցարանը շատ շուտով կվերանորոգվի ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Գոհար Աթաբեկյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 247+
247+

Նմանատիպ նյութեր