211652_close_icon
views-count41130 դիտում article-date 21:10 18-11-2017

Թուրքիայում մահացել է լեգենդար ծանրամարտիկ Նաիմ Սուլեյմանօղլուն

Թուրքիայում 50 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Նաիմ Սուլեյմանօղլուն: Սեպտեմբերին թուրք մարզիկին Աթաշեհիրայի հիվանդանոց էին տեղափոխել՝ լյարդի ցիրոզ ախտորոշմամբ: Նախորդ շաբաթ ծանրամարտիկը վիրահատվել էր, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սուլեյմանօղլուն, որը հանդես է եկել մինչև 60 և 64 կգ քաշային կարգերում, պատմության մեջ ամենատիտղոսակիր ծանրամարտիկն է: Մինչև 1986 թվականը նա ներկայացնում էր Բուլղարիան, որից հետո թուրքական քաղաքացիություն ընդունեց: Թուրքիայի դրոշի ներքո Սուլեյմանօղլուն դարձել է օլիմպիական եռակի չեմպիոն, 5 անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իր մարզական կարիերայի ընթացքում Սուլեյմանօղլուն 46 համաշխարհային ռեկորդ է սահմանել: Կարիերան ավարտելուց հետո զբաղվում էր քաղաքականությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր