211652_close_icon
views-count32043 դիտում article-date 20:25 18-11-2017

Օդեսայում ցուցարարները կոտրել են քաղաքի ոստիկանապետի գլուխը. ՖՈՏՈՇԱՐՔ

Օդեսայի ոստիկանապետ Դմիտրի Գոլովինը տուժել է ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև ընդհարման ժամանակ: 200 ակտիվիստներ քաղաքային այգում բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ այդ տարածքում ծառահատումների: Իրավապահ մարմինների հետ կարճատև վիճաբանությունից հետո ցուցարարները ներխուժել են Ամառային թատրոնի տարածք՝ հանելով դարպասները: «Օդեսայի ոստիկանապետը բախումների ժամանակ վնասվածք է ստացել. ցուցարարները ջարդել են նրա գլուխը: Տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ ակտիվիստների և իրավապահների միջև», հայտնել են տեղական կայքերը: Օդեսայում վերջին օրերին սա նմանատիպ առաջին ակցիան չէ: Նախօրեին ծայրահեղականները փորձել են տապալել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան Կոնստանտին Ռայկինի համերգը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր