211652_close_icon
views-count9967 դիտում article-date 19:23 18-11-2017

Վանաձորի քաղաքապետը «Հայկական վերածնունդի» հետ համագործակցության հուշագիր է կնքել

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է Հայկական վերածնունդ» կուսակցության համագործակցության հուշագիր կնքելու մասին: «Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով. Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»,- գրել է Վանաձորի քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր