211652_close_icon
views-count5223 դիտում article-date 19:09 18-11-2017

Փոխհրաձգություն «Մոսկվա-Սիթի»-ում. հաճախորդը վիրավորվել է անվտանգության 6 աշխատակիցների և հեռացել

Անցած գիշեր «Մոսկվա-Սիթի» գործարար կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել, վիրվորվել է առնվազն 6 մարդ: Միջադեպից հետո կրակողը կարողացել է փախչել: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42037521]BBC[/url]-ին: «Օխերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 տղամարդ նշված հանցագործությունն իրագործելու կասկածանքոց: Նրանցից մեկը հոսպիտալացվել է»,- հայտարարել է Մոսկվայի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլյա Իվանովան: Քննության տվյալներով հաճախորդի (ինքնությունը պարզ չէ) և կենտրոնի անվտանգության 6 աշխատակիցների միջև տեղի է ունեցել կռիվ, որը վերաճել է փոխհրաձգության, ինչի արդյունքում անվտանգության 6 աշխատակիցները հրազենային վիրավորում են ստացել: Քննությունը դեռ չի հրապարակում, թե ինչ զենք է կիրառվել կռվի ժամանակ:

Նմանատիպ նյութեր