211652_close_icon
views-count22571 դիտում article-date 18:42 18-11-2017

Ժոզե Մոուրինյո. Այսպիսի տարօրինակ բան իմ մարզչական կարիերայում չի եղել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսի վնասվածքին, որը վերջինս ստացել է Անգլիայի հավաքականի կազմում ընկերական խաղի մասնակցելիս: «Սա շատ տարօրինակ իրավիճակ է: Ես 2000 թվականից մարզիչ եմ աշխատում ու իմ կարիերայի 17 տարիների ընթացքում երբեք նման բան չեմ տեսել, որ խաղացողին ցավազրկող ներարկումներ անեին, որպեսզի նա ընկերական խաղում դաշտ դուրս գա: Երբեք: Ես հրեշտակ չեմ, մենք էլ էինք երբեմն խաղացողներին ցավազրկող ներարկում, որ նրանք պաշտոնական, վճռական հանդիպմանը մասնակցեն, բայց ոչ՝ ընկերական: Նման բան ես երբեք չեմ լսել. խաղացողին վեց անգամ սրսկում են արել, որ նա ընկերական խաղին մասնակցի: Հենց դա է տեղի ունեցել Ֆիլ Ջոնսի հետ՝ ընկերական խաղում: Նրան խաղից առաջ էլ են ցավազրկել, խաղից հետո էլ. այսօր նա չի խաղա», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր