211652_close_icon
views-count7731 դիտում article-date 17:42 18-11-2017

ՌԴ-ից C-400 գնելը կարող է լրջորեն անդրադարռնալ ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցության վրա. Հեյդի Գրանտ

«Եթե Թուրքիան Ռուսաստանից գնի C-400 զենիթահրթիռային համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի»,- հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտը, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը: Փոխնախարարը զգուշացրել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև նման գործարքը կարող է լրջորեն անդրադարռնալ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության վրա: Մասնավորապես՝ C-400 համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում, որոնք նախատեսված է իրականացնել 2018 թվականին: Օրեր առաջ էլ լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը հայտարարել էր, որ Անկարայի՝ Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերլուն ՆԱՏՕ-ն դեմ է անվտանգության նկատառումներով, ոչ թե անհամատեղելիության պատճառով: Իսկ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա:

Նմանատիպ նյութեր