211652_close_icon
views-count77006 դիտում article-date 17:05 18-11-2017

Մինչ 40-ամյա փաստաբանը հայտարարում է, որ իրեն սպառնացել են ու պահանջել 2 հազար դոլար, հակառակ կողմը այլ բան է պնդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեռևս 2014 թվականից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Մարիամ Ավետիսյանը դիմել էր ընկերուհուն՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Կարինե Թորոսյանին, որպեսզի նա օգներ մինչև 10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում բնակարան ձեռք բերել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Կ. Թորոսյանը գտել է հարմար տունը Ալավերդու Սանահին թաղամասում և այդ մասին տեղեկացրել է Մ. Ավետիսյանին։ Վերջինս Հայաստանում հանդիպում է տանտիրոջ՝ Սուրիկ Միկոյանի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվում։ Նախնական գինը գնահատվում է 8 հազար ԱՄՆ դոլար, Մարիամը տանտիրոջը հայտնում է, որ կարող է մաս-մաս վճարել տան գումարը և տանտերը համաձայնվում է։ Վերջինս Մ. Ավետիսյանին է հանձնում տան բանալիները, ինչից հետո Մարիամը նախքան այդ տուն տեղափոխվելը, լուծում է էլեկտրականության, գազաֆիկացման և ջրամատակարարման հարցերը։ Ավելի ուշ Մարիամին զանգահարում է Ս. Միկոյանը և տեղեկացնում, որ ինքը ուրիշ գնորդ ունի, ով պատրաստ է վճարել տան համար 10 հազար ԱՄՆ դոլար, եթե Մարիամը չհամաձայնվի տան համար վճարել ոչ թե նախնականորեն պայմանավորված 8 հազար ԱՄՆ դոլարը, այլ 10 հազար ԱՄՆ դոլար։ Մարիամը համաձայնվում է տունը գնել 10 հազար ԱՄՆ դոլարով, և պատրաստվում են տունը անվանափոխել, որի ժամանակ էլ նկատում են, որ տունը Ս. Միկոյանի տղայի՝ Դավիթ Միկոյանի անվամբ է։ Դ. Միկոյանին վճարում է 1000 ԱՄՆ դոլար, ինչից հետո պարտավորագիր է ստորագրվում, համաձայն որի՝ Մ. Ավետիսյանը պետք է մաս-մաս վճարումները կատարի։ Հետո նա փոխանցում է 4 հազար ԱՄՆ դոլար, բայց ժամանակի սղության պատճառով նոտարը չի կարողանում հաստատել և որոշում են 1000 դոլար վճարման մասին փաստաթղթի հակառակ կողմում նշել այդ մասին։ Դրանից հետո Մարիամը ՌԴ-ից ուղարկում է ևս 2 հազար ԱՄՆ դոլար։ Այնուհետև վերջնականապես Դավիթն ու Մարիամը պայմանավորվում են, որպեսզի Մարիամը գա և վճարի մնացած մասը և տունը անվանափոխեն։ Երբ Մարիամը Դավիթըը գալիս են նոտարի մոտ՝ անվանափոխության, պարզվում է, որ պակասում է փաստաթուղթ, որտեղ պետք է նշված լիներ, որ տունը կալանքի տակ չէ։ Նոտարը ասում է, որ 10 օրվա ընթացքում Դավիթը ներկայացնի այդ փաստաթուղթը, իսկ Դավիթը պահանջում է Մարիամից մնացած գումարը՝ ասելով, թե՝ պարտքեր ունեմ, պարտքատերերը դրսում են և սպասում են ինձ։ Մարիամը ևս 1000 ԱՄՆ դոլար է փոխանցում Դավիթին և պայմանավորվում են, որ Դավիթը թուղթը բերի և առքուվաճառքի գործընթացը ավարտեն։ 10 օր անց նոտարի մոտ Դավիթը Մարիամին ասում է. «Կամ 3 հազար դոլար պիտի տաս ինձ, կամ էլ գործարքը չեմ կատարի»։ Գործը հասնում է դատարան, Մարիամին խորհուրդ են տալիս փաստաբանի օգնությանը դիմել, նա հանդիպում է փաստաբան Մուրադ Ասրյանին, իսկ վերջինս ասում է. «Ինձ վճարիր 300 հազար դրամ և ես կանեմ գործը»։ Իսկ ավելի ուշ Մարիամին ասում է, թե. «Արի 3 հազար դոլար տանք դատավորին, որպեսզի գործը շահենք»։ Դրանից հետո գործը գնում է Վերաքննիչ դատարան, փաստաբան Մ. Ասրյանը այնտեղ Մարիամի շահերը պաշտպանելու համար նորից գումար է պահանջում Մարիամից։ Մարիամը վերադառնում է ՌԴ, իսկ Մ. Ասրյանը կեղծ համաձայնության պայմանագիր է կնքում Դ. Միկոյանի փաստաբանի հետ, որ իբրև Մարիամը պարտք ու պահանջ չունի Միկոյանների հանդեպ։ Մարիամը դիմում է տարբեր կառույցների, սակայն անօգուտ, իսկ այս տարվա հունիսի 27-ին հուսահատության մեջ փորձում է ինքնասպան լինել, քանի որ դատարանում իրեն տանից վարելու որոշում է կայացվել, նոյեմբերի 8-ին էլ նա ինքնահրկիզման փորձ է կատարում Երևանի գլխավոր դատախազության շենքի դիմաց, սակայն կանխում են։ Մարիամը խնդրանքով դիմում է բոլոր ատյաններին, որպեսզի խնդիրը լուծվի օրենքի սահմաններում, և պատրաստ է ներկայացնել դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/11/1082030/]ավելի վաղ [/url]հայտնել էր[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մուրադ Ասրյանը դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն և հայտնել, որ այս տարվա հոկտեմբերի կեսերին Սոնա Ավետիսյան անձը իր հեռախոսահամարին հաղորդագրություններ է ուղարկում՝ իրենց պահանջելով 2000 ԱՄՆ դոլար: Մ. Ասրյանը հայտնել էր նաև, որ «հեռախոսային ահաբեկիչը» սպառնացել է, որ եթե գումարը չտրամադրի, ինքը բռնություն է գործադրելու իր և իր ընտանիքի նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Մ. Ասրյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և փաստաբան, իսկ դատախազւթյունից էլ դիմումի ընթացքը լուծելու համար այն փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ Արաբկիրի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը հանձնարարել է հետաքննչական բաժանմունքում հետաքննություն սկսել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր