211652_close_icon
views-count19897 դիտում article-date 17:19 18-11-2017

Հայտնի է աշխարհում ամենաարագընթաց սերիական ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է Roadster 2 էլեկտրամեքենան, որը կդառնա աշխարհում ամենաարագընթաց սերիական արտադրության ավտոմեքենան: Այս մասին հայտնում է The Verge-ը: Աղբյուրը նշում է, որ ընկերության ղեկավար Իլոն Մասկի պնդմամբ՝ 4 նստատեղ ունեցող կմրցակցի Porsche և Ferrari ավտոարտադրողների հետ: Միլիարդատիրոջ խոսքով՝ Roadster 2-ը 100 կմ/ժ արագության կհասնի ընդամենը 1,9 վայրկյանում, ինչն աննախադեպ ցուցանիշ է սերիական մեքենաների համար: Հայտնի է, որ ներկայում ամենաարագընթաց սերիական մեքենան Porsche 918 Spyder-ն է, որը 100կմ/ժ արագության հասնում է 2,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կգերազանցի 400 կմ/ժ ցուցանիշը: Նշվում է, որ 3 էլեկտրական շարժիչներով ու մարտկոցով համալրված Roadster 2-ը մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել ավելի քան 1000 կմ: Նորույթի արտադրությունը կսկսվի 2020թ.-ից ոչ շուտ, իսկ գինը կսկսվի 200 հազար դոլարից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր