211652_close_icon
views-count11037 դիտում article-date 10:45 18-11-2017

Մահացել է իտալական մաֆիայի պարագլուխը՝ Տոտոն. «Ամերիկայի ձայն»

Իտալիայի Պարմայի բանտարկյալների համար նախատեսված հիվանդանոցում քաղցկեղից ուրբաթ օրը մահացել է իտալական մաֆիայի պարագլուխ, 87-ամյա Սալվատոր «Տոտո» Ռիինան: Նրա մահը վրա է հասել ժամեր անց, երբ Իտալիայի արդարադատության նախարարությունը թույլ էր տվել Ռիինայի ընտանիքի անդամներին այցելել նրան վերջինիս տարեդարձի կապակցությամբ: Իտալիայի դատարանը սիցիլիական մաֆիայի պարագլխին դատապարտել էր 26 ցմահ ազատազրկումների՝ նրան մեղադրելով Իտալիայի այն դատախազների և իրավապահների սպանությունների կազմակերպման մեջ, ովքեր պայքարում էին Կոզա Նոստրայի դեմ: Ռիինան առաջնորդել է իտալական քրեական աշխարհն ավելի քան 23 տարի, որի ընթացքում Հռոմում կազմակերպվել են պայթյուններ՝խլելով ավելի քան 150 մարդու կյանք: Նրան երկու անգամ ենթարկել են վիրահատության, և գտնվում էրկոմայի մեջ բժիշկների վերահսկողության ներքո: Նրա պատվիրած ամենաաղմկահարույց կազմակերպված սպանությունների շարքում են 1992 թվականի երկու դատավորների՝ Ջովանի Ֆալկոնի և Պաոլո Բորսելինոյի սպանություններն են, ովքեր պայքարել են մաֆիայի դեմ և 1987 թվականին արդարադատության են հանձնել մաֆիայի ավելի քան 300 ղեկավարների: 1993 թվականին ոստիկանությունը Ռիինային ձերբակալել էր Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում: Օրենքից ելնելով՝ նրան մեկուսացրել էին բանտի համապատասխան հատվածում, որը նախատեսված է մաֆիայի պարագլուխների համար և որտեղ սահմանափակ է ելումուտը բանտային խցից: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4120394.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր