211652_close_icon
views-count67105 դիտում article-date 23:14 17-11-2017

«Տաշիր Գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը դարձավ «Արարատի» նախագահ

Մոսկվայի «Արարատը» պաշտոնապես հայտարարեց ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի փոփոխության մասին: Ակումբի նոր նախագահ է ընտրվել «Տաշիր Գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 4,5 մլրդ դոլար. աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում դա 564-րդ տեղն է, և 32-րդը՝ Ռուսաստանում, հայտնում է Sports.ru-ն: Ակումբի փոխնախագահ է դարձել Պողոս Գալստյանը, մարզական տնօրեն՝ Արտեմ Խաչատուրյանը: Մարզչական շտաբի ղեկավար է նշանակվել Իգոր Զվեզդինը: «Արարատը» հիմնադրվել էր 2017 թվականին՝ Արամ Գաբրելյանի կողմից:

Նմանատիպ նյութեր