211652_close_icon
views-count46239 դիտում article-date 21:55 17-11-2017

Հերոս Նարեկ Գասպարյանի ծնողների ջանքերով «Օլիմպոս» դպրոցում բացվեց հերոս շրջանավարտներին նվիրված փառքի սրահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 17-ի առավոտյան Արցախ աշխարհի հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության դեմ մարտնչելիս մահացու վիրավորում ստացավ և զոհվեց, 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից, 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը, սակայն նրա սխրանքի մասին հիշատակը կա և նրա ծառայակից ընկերների ու ընտանիքի անդամների հետ կապրի հավետ: Այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրացավ Նարեկ Գասպարյանի մահվան 5-րդ ամիսը, որը Ն. Գասպարյանի ընտանիքի և ընկերների ջանքերով նշանավորվեց միջոցառումներով: Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատանը գտնվող Ն. Գասպարյանի գերեզմանի առջև կատարվեց նրա հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Խնկարկությունից հետո հերոսացած հայորդուն հարգանքի տուրք մատուցողների թափորը ուղևորվեց Ն. Գասպարյանի հարազատ՝ «Օլիմպոս» կրթահամալիր: Կրթահամալիրի դահլիճում տեղի ունեցավ կրթահամալիրի հերոսացած հայորդիներին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին հերոսածին ծնողներ, ազատամարտիկներ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, Նորք-Մարաշ վարչական շրջանի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառման համերգային մասից հետո Ն. Գասպարյանի ծնողների և «Օլիմպոս» դպրոցի տնօրինության ջանքերով նորոգված և կահավորված սենյակներից մեկում բացվեց «Օլիմպոս» դպրոցի բոլոր հերոս շրջանավարտներին նվիրված փառքի սրահը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 263+
263+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր