211652_close_icon
views-count5301 դիտում article-date 22:34 17-11-2017

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սառեցրել են ձերբակալված արքայազնների հաշիվները

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սառեցրել են ձերբակալված արքայազնների բանկային հաշիվները Սաուդյան իշխանությունները նոր քայլեր են ձեռնարկել ընդդեմ կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց նկատմամբ և արգելափակել ֆոնդային բորսաներում նրանց հաշիվները։ Այդ մասին հայտնել է Al Hayat թերթը։ Թերթի տվյալներով՝ թագավորության կապիտալի շուկաների վերահսկման վարչությունը սառեցրել է ձերբակալված արքայազնների ու մի շարք խոշոր գործարարների բորսային հաշիվները։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի գիշերը թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի ղեկավարությամբ Կոռուպցայի դեմ պայքարի գերագույն հանձնաժողովը որոշեց ձերբակալել 11 արքայազնների ու շուրջ 30 նախկին ու գործող նախարարների, ինչպես նաև գործարարների։ Նոր մարմինը ստեղծվել է թագավորության միապետ Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրամանով, ով հայտարարել է, թե հակակոռուպցիոն արշավ է սկսում։ Ձերբակալվածների մեջ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ արքայազն Ալ-Վալիդ բեն Թալիալը։

Նմանատիպ նյութեր