211652_close_icon
views-count5981 դիտում article-date 21:42 17-11-2017

Է. Նալբանդյանը Նիդեռլանդների Սենատի ղեկավարին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ՀՀ-ի և ԵԱՀԿ ՄԽ-ի համատեղ ջանքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած՝ Նիդերլանդների Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում սա Նիդերլանդների խորհրդարանի ղեկավարի առաջին այցն է Հայաստանի և հույս հայտնեց, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշեց, որ մեծ հաճույքով է այցելում Երևան ու կարևորեց Հայաստանի դերակատարությունը որպես կամուրջ Արևելքի եւ Արևմուտքի միջև: Զրուցակիցները բարձր գնահատեցին խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական համագործակցության և մարդկանց միջև շփումների խթնաման գործում։ Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը կարևորեցին երկու երկրների միջև իրավապայմնագրային դաշտի ընդլայնումը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ հիշատակեց, որ ԵՄ երկրների շարքում Նիդերլանդները հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը։ Էդվարդ Նալբանդյանը և Անկի Բրուկերս-Կնոլը մտքեր փոխանակեցին հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ ԱԳ նախարարն ու Սենատի նախագահն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: Էդվարդ Նալբանդյանը Նիդեռլանդների Սենատի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր