211652_close_icon
views-count7017 դիտում article-date 21:29 17-11-2017

Պեսկովը կրկին պատասխանել է 2018-ի նախագահական ընտրություններում Պուտինի առաջադրվելու մասին հարցին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերթական անգամ պատասխանել է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մասին հարցին, հաղորդում է Ria Novosti-ն։ «Դեռ հայտնի չէ, թե կառաջադրվի՞ Պուտինը հաջորդ նախագահական ժամկետի համար, թե՞ ոչ։ Ինչպես գիտեք, նա այդմասին ոչինչ չի ասել»,-նշել է Պեսկովը։ Մինչ այդ, մամուլի քարտուղարը 7 անգամ պատասխանել է լրագրողների հնչեցրած նույն հարցին՝ 2016 թվականի դեկտեմբերին, այս տարվա մայիսին, հուլիսի սկզբին և վերջին, ինչպես նաև սեպտեմբերին, հոկտեմբերին և այսօր։ Անձամբ Պուտինը հայտարարել է, որ դեռ չի որոշել. կմասնակցի՞, թե ոչ։

Նմանատիպ նյութեր