211652_close_icon
views-count4027 դիտում article-date 20:11 17-11-2017

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը զբաղված է կեղծ դիվանագիտությամբ. Ս. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Հիքքի Հեյլիի հայտարարությունն այն մասին, թե ռուս դիվանագետները չեն ցանկացել քննարկել Սիրիայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելության մանդատի հարցով բանաձևը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Ոչ մի խնդիր, որը մենք բացահայտել ենք, նրանք չեն ցանկացել լուծել։ Բայց այն, որ տիկին Հեյլին բավականին նյարդային հայտարարեց, թե ռուսական առաքելությունը մերժել է օրերս նրա առաջարկը, որպեսզի հանդիպեն այդ թեմայով և քննարկեն 2 բանաձև, բացարձակ սուտ է»,-ասել է Լավրովը։ «Երբ կան ոչ միայն սուտ տեղեկություններ, այլև ակնհայտ է կեղծ դիվանագիտություն, շատ վիրավորական է»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր