211652_close_icon
views-count4584 դիտում article-date 17:39 17-11-2017

Ղրիմը Ուկրաինայից կտարանջատվի արգելապատնեշով

Ղրիմում մեկնարկել են Ուկրաինայի հետ սահմանին 50 կմ-անոց արգելապատի շինարարական աշխատանքները։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ-ին։ Պատի հաստությունը կազմելու է 2.1 մետր։ Ծառայությունում նշել են, որ սահմանային պատի կառուցումը նպատակ ունի ապահովել Ղրիմի բնակչության և մարզ այցելող զբոսաշրջիկների անվտանգությունը։ Նշենք, որ Ղրիմի հետ Ուկրաինայի սահմանին գործում են 3 անցակետեր՝ «Джанкой»-ը, «Перекоп»-ը և «Армянск»-ը։

Նմանատիպ նյութեր