211652_close_icon
views-count12128 դիտում article-date 15:10 17-11-2017

Զլաթան Իբրահիմովիչ. 10-րդ համարը «Մանչեսթերում» իմն է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը պատմել է թիմում իր խաղային համարը փոխելու մասին: «Ինձ զանգահարեց Լուկակուն և հարցրեց. «Կարող ե՞մ վերցնել 9-րդ համարը»: Ես նրան պատասխանեցի, որ խնդիր չկա, քանի որ ես արդեն 10-րդ համարն ունեի: Իմ դեպքում, երբ ես փոխում եմ ակումբը, վերցնում եմ 10-րդ համար, քանի որ ես դրա ներքո եմ ինձ լավ զգում: 10-րդ համարն իմ համար՝ դա աստղ է: Այն մարդը, որը արդյունք է տալիս, որը թիմին առաջ է մղում և հաղթում: Ես ինձ այդ դերում եմ տեսնում: Երբ ես փոխում եմ ակումբը, պայմանագրում պարտադիր նշվում է, որ 10-րդ համարն իմն է: «Մանչեսթեր Յունայթեդում» այն զբաղեցրել էր Ռունին. լեգենդար մարդ, որին հարգում եմ: Բայց հիմա նա հեռացել է», ասել է Իբրահիմովիչը:

Նմանատիպ նյութեր