211652_close_icon
views-count6402 դիտում article-date 10:36 17-11-2017

Թանկացել է նաև դեղորայքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն կարագն ու մսամթերքն են թանկացել, այլև դեղորայքը: ՀՀ ազ­գային վիճակագրական ծառայությու­նից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տարեսկզբի համեմատ՝ հանրապետու­թյան առողջապահական համակար­գում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, գնաճը եղել է 0.1 տոկոս: Օրինակ՝ դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավո­րումները թանկացել են 0.2 տոկոսով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 տոկոսով: Մասնա­գետների պնդմամբ՝ դեղագործական ապրանքների թանկացումը պայմա­նավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմ­նականում ներկրվում են եվրոպական երկրներից: Սակայն այդ դեպքում ան­հասկանալի է դեղերի թանկացումը, քանի որ դրանց մի մասն էլ այլ երկրներից է բերվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր