211652_close_icon
views-count7612 դիտում article-date 10:18 17-11-2017

Վարչապետի դեմ ՀՀԿ դեմարշը դառնում է ակնհայտ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության գործունեության հանդեպ Ծառուկյան դաշինքի կոշտ քննադատությունը, որ առանձնակի ինտենսիվություն է ստացել վերջին մի քանի օրերին, համենայն դեպս առայժմ անցնում է բավականին հետաքրիր մի հանգամանքի «ուղեկցությամբ»՝ ՀՀԿ լռության, կամ թեկուզ հարաբերական լռության: Համենայն դեպս ակնհայտ է, որ Հանրապետականները եթե անգամ փորձում են պաշտպանել կառավարությանը կամ վարչապետին, ապա այդ փորձը նույնքան ակնհայտորեն խիստ անհամարժեք է այն սրությանը, որով Ծառուկյան դաշինքը քննադատության է ենթարկում Կարեն Կարապետյանին: Այդ սրության համեմատ, վարչապետի պաշտպանության փորձ ՀՀԿ-ն գրեթե չի էլ անում: Այդպիսով, վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ ՀՀԿ մեծամասնության դեմարշը դառնում է ակնհայտ: Ընդ որում, այստեղ իրավիճակը բավականին հիշեցնում է մի քանի տարի առաջ գրեթե նույն պատկերը Տիգրան Սարգսյանի մասով, երբ ԲՀԿ-ն դարձյալ խորհրդարանական գրոհ էր սկսել Սարգսյանի նկատմամբ՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության առիթով: Այդ ժամանակ էլ ՀՀԿ մեծամասնությունը գործնականում «լքել» էր վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հետո իհարկե եղավ Սերժ Սարգսյանի հայտնի զգուշացումը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, որից հետո գրոհը Տիգրան Սարգսյանի հանդեպ դադարեց: Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին, երբ սուր հարցերի տարափ էր տեղում Կարապետյանի հասցեին, Մոսկվայում էր և հանդիպում էր Պուտինի հետ: Ինչ է անելու այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործկոմի նիստում, կազմակերպելու՞ է Կարեն Կարապետյանի պաշտպանություն, թե՞ ինքն էլ լռության է մատնելու հարցը ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության նման»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր