211652_close_icon
views-count7961 դիտում article-date 09:25 17-11-2017

ՊՆ-ի և գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զինվորական հոս­պիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնա­գիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, և հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր