211652_close_icon
views-count1572 դիտում article-date 09:14 17-11-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նոյեմբերի 17-ին, ժամը 06:28-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 188ա շենքի բնակարաններից մեկի բնակիչն անկողնուց ընկել է հատակին և չի կարողանում բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1964 թ. ծնված Ա. Ֆ.-ին մոտեցրել են անկողնուն: *** Նոյեմբերի 17-ին, ժամը 01:45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1937 թ. ծնված Է. Խ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նմանատիպ նյութեր