211652_close_icon
views-count11092 դիտում article-date 22:48 16-11-2017

«Բորուսիան» պատժել է Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը բաց կթողնի Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Շտուտգարտի» հետ հանդիպումը: 28-ամյա գաբոնցին պատժվել է կարգապահական պատճառներով: Դորտմունդյան ակումբը նման որոշում է կայացրել, քանի որ հավաքականների խաղերի հետ կապված դադարի ժամանակ Օբամեյանգը Բարսելոնա էր մեկնել: Համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ Օբամեյանգն ու նրա եղբայրը՝ Վիլին, զվարճանում են Shôko գիշերային ակումբում: Եղբայրների սեղանին շամպայն է եղել: Բարսելոնայում Օբամեյանգը հյուր է գնացել նաև «Բորուսիայի» իր նախկին թիմակից Ուսման Դեմբելեին, որը ներկայումս հանդես է գալիս «Բարսելոնայում»:

Նմանատիպ նյութեր