211652_close_icon
views-count28832 դիտում article-date 21:40 16-11-2017

Վանաձորի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը մեծ շուքով նշեց «Ուսանողության միջազգային օրը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վանաձորի պետական համալսարանում մեծ տոն էր: ՎՊՀ-ի մշակույթի կենտրոնը մեծ շուքով նշեց «Ուսանողության միջազգային օրը»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումը կազմակերպվել էր Մշակույթի կենտրոնի ղեկավար Մարիամ Լոռեցյանի և կենտրոնի սաների ուժերով, որին ներկա էին ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, պրոռեկտորներ, դեկաններ և մեծ թվով դասախոսներ: Համերգային ծրագիրը սկսվեց ՎՊՀ-ի հիմնով, այնուհետև հնչեցին տարբեր գեղեցիկ երգեր, կատարվեցին յուրօրինակ պարային համարներ: Երգով հանդես եկավ ՎՊՀ-ի ուսանողուհի Սյուզանա Ասլանյանը, «Ադելաս» պարային համույթը ` ղեկավար Հասմիկ Խաչատրյանի մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՎՊՀ-ի հենակետային վարժարանի աշակերտները, Վանաձորի Արվեստի պետական քոլեջի ուսանողները: Ինքնատիպ կատարումով հանդես եկավ շվիահար Նվերուհի Դարբինյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր