211652_close_icon
views-count6712 դիտում article-date 21:13 16-11-2017

«Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը աճել է 17%-ով

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը ներկայացրել է ակումբի ֆինանսական հաշվետվությունը՝ այս մրցաշրջանի երկրորդ եռամսյակի համար: Նախորդ եռամսյակի համեմատ ակումբի եկամուտը աճել է 17%-ով և կազմել 141 միլիոն ֆունտ: Ակումբի պարտքը կրճատվել է 21%-ով՝ մինչև 268,1 միլիոն: Սպասվում է, որ տարվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը կկազմի 575-585 մլն ֆունտ: Բյուջեի ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել հարձակվող Ռոմելու Լուկակուի, կիսապաշտպան Նեմանյա Մատիչի և պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի ձեռք բերումը: Բացի այդ, ԱՄՆ կատարած շրջայցը նույնպես մեծ եկամուտներ է ապահովել: Խաղերի օրը ակումբի եկամուտներն աճել են 33,3%-ով (22,4 մլն ֆունտ՝ խաղի համար):

Նմանատիպ նյութեր