211652_close_icon
views-count13791 դիտում article-date 20:30 16-11-2017

Կանտոնան՝ Նեյմարին. Քո ինչի՞ն էին պետք «Ամյեններն» ու «Գենգամները»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան քննադատել է բրազիլացի հարձակվող Նեյմարին՝ ՊՍԺ տեղափոխվելու համար: «Դու 25 տարեկան ես, դու խաղում ես Բրազիլիայի հավաքականում ու «Բարսելոնայում», քո ինչի՞ն էր պետք տեղափոխվել ֆրանսիական լիգա՝ «Ամյենների» ու «Գենգամների» մոտ: Դա նման չի մի մարդու, որը ֆուտբոլի հանդեպ կիրք ունի: Ասում եք, ՊՍԺ-ն խաղում է Չեմպիոնների լիգայո՞ւմ: Դա մրցաշրջանի ընթացքում ընդամենը 10 խաղ է, այնպես որ չեմ հասկանում, թե ինչու է նա տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն», ասել է Կանտոնան:

Նմանատիպ նյութեր