211652_close_icon
views-count5386 դիտում article-date 22:12 16-11-2017

Դամասկոսի կենտրոնը գնդակոծության է ենթարկվել ԻՊ ահաբեկիչների կողմից

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը գնդակոծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է SANA գործակալությունը։ Ականներ են պայթել Սաբաա Բահրաթ թաղամասի Աբբասինի հրապարակում։ Նշվում է, որ ահաբեկիչները, ովքեր վերջին ամիսներին դարանակալել են Դամասկոսի արևելյան հատվածում, սկսել են հաճախ գնդակոծել Դամասկոսի ինչպես կենտրոնանական, այնպես էլ ծայրամասային թաղամասերը։ Նախորդ շաբաթ 5 ական է պայթել Դահիաթ-Ասադ թաղամասում, Աշ-Շագուրում և այլուր։ Պայթյունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։

Նմանատիպ նյութեր