211652_close_icon
views-count31606 դիտում article-date 19:29 16-11-2017

Ադրբեջանի երկրաշարժից տուժել է Տիգրանակերտի ամրոցի 1970 թվականին կառուցված շինությունը

Ադրբեջանում նոյեմբերի 15-ի գիշերը գրանցված երկրաշարժի հետևանքով վնասվել է Տիգրանակերտի ամրոցի այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ֆեյսբուքյան իր էջում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը գրել է «Գիշերային երկրաշարժի հետևանքները Տիգրանակերտում։ Բարեբախտաբար պատմական շինությունները չեն վնասվել: Վնասվել է շինության այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին»: Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Ադրբեջանի տարածքում գրանցվել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով`19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 աստիճան և արեւելյան երկայնության 47.10 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 եւ 3-4 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր