211652_close_icon
views-count8937 դիտում article-date 17:53 16-11-2017

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը ներողություն է խնդրել ռուս դարպասապահից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն ներողություն է խնդրել Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունյովից՝ Սանկտ-Պետերբուրգում կայացած ընկերական հանդիպումից (3:3) հետո: Խաղավերջում 26-ամյա հարձակվող գնդակի համար պայքարում վնասվածք հասցրեց ռուսական թիմի դարպասապահին՝ ծնկով հարվածելով նրա գլխին: Խաղից հետո Ռոդրիգոն մտել է Ռուսաստանի հավաքականի հանդերձարան և մոտեցել Լունյովին, որին այդ պահին բուժօգնություն էին ցուցաբերում: Նշենք, որ Լունյովին տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, և նա շարք կվերադառնա մոտ երեք շաբաթից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր