211652_close_icon
views-count9643 դիտում article-date 20:21 16-11-2017

Գյումրիի ռուսական ռազմակայանից զինծառայողներ են փախե՞լ

Ռուս զինվորի անհետացման մասին Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/912665/shiraki-marzi-datakhazutyuny-haxordagrutyun-chi-stacel.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Ինչպես դատախազությունը, այնպես էլ ոստիկանությունը նման տեղեկություն ու նման տվյալներ չունեն: Ես դրա մասին իմացել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներից, բայց պաշտոնական տեղեկություններ չկան»,-նշեց Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ [url=http://www.tert.am/am/news/2017/11/16/gyumri/2540949]tert.am[/url]-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել: Ռազմակայանի ծառայողները փնտրում են նրանց, հարցնում գյումրեցիներին՝ ցույց տալով նրանց լուսանկարները:

Նմանատիպ նյութեր