211652_close_icon
views-count43373 դիտում article-date 16:48 16-11-2017

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անց է կացվել մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ

Հրետանային ստորաբաժանումների հրամանատարների ու վարչության սպաների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու և անձնակազմին նոր հմտություններ ու որակներ հաղորդելու նպատակով նոյեմբերի 15-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անց է կացվել մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ, Դ-20 տիպի հրանոթներից իրականացվել է ուղիղ նշանառությամբ կրակ: Զորախաղերի ընթացքում գրանցված արդյունքները պարզորոշել են, որ մասնակից անձնակազմը պատրաստ է իրական մարտադաշտում ևս բարձր մակարդակով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր