211652_close_icon
views-count2581 դիտում article-date 16:15 16-11-2017

Ընտանեկան օրենսգիրքը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, կհստակեցվի որդեգրման գործընթացը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում, մասնավորապես, առավել կապահովվեն երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները: Կհստակեցվի նաև խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվի պետության մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող և դաստիարակվող երեխայի հարցում, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, մասնավորապես՝ փոփոխություն կատարել ծնողական իրավունքներից զրկելու կարգում, որպեսզի ընդլայնվի ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը, սահմանվել է, որ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է համաձայնություն տա երեխա որդեգրելու համար, երեխայի շահը պահպանելու նպատակով սահմանվել է որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն և այլն:

Նմանատիպ նյութեր