211652_close_icon
views-count17599 դիտում article-date 12:48 16-11-2017

Հունաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 14-ի. կան անհետ կորածներ և հարյուրավոր տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքն այս օրերին Վենետիկն է հիշեցնում. հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել, որը աննախադեպ է վերջին տարիներին: Այս մասին հայտնում էTACC-ը: Աթենքի և մոտակա քաղաքների հրշեջ ծառայությունները ավելի քան 1000 օգնության կանչ են ստացել: Հորդառատ անձրևները հեղեղել են նաև Մանդրա, Մագուլա, Նեա-Պերամոս, Էլեֆսինա ու Ասպրոպիրգոս քաղաքները, որոնք մի քանի ժամում վերածվել են ճահճի: Հունաստանի վարչապետ Ալեքսիսի Ցիպրասը հրավիրել է խորհրդակցություն` աղետի հետևանքները վերացնելու և բնակիչներին փոխհատուցում տրամադրելու համար: Վերջինը օգնություն է խնդրել Եվրամիությունից: Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը 14-ն է, սակայն չի բացառվում, որ այն դեռ կմեծանա: Երկրում սուգ է հայտարարվել: Նշենք, որ տեղումները Հունաստանում սկսվել են շաբաթվա սկզբին և օդերևութաբանների փոխանցմամբ, կշարունակվեն մինչև կիրակի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր