211652_close_icon
views-count6979 դիտում article-date 14:15 16-11-2017

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը. քննարկվել են ՊԵԿ-ի հետ համատեղ ծրագրի արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Քննարկելով ՀԲ հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի իրականացման ընթացքը՝ կողմերը երկուստեք արձանագրել են արդյունքները, որոնցով Միգարա դե Սիլվան բարձր է գնահատել Հայաստանի հարկային ծառայության գործունեությունը և ծրագրի արդյունքում վարչարարության ոլորտում արձանագրված դրական քայլերը: «2017թ. պետբյուջեի հարկային եկամուտների ապահովումը բարեհաջող է ընթանում»,-վստահեցրել է կոմիտեի ղեկավարը՝ նշելով, որ մուտքերի ապահովման արդյունավետության հարցում էական նշանակություն ունեն հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ պատվիրակությանը համագործակցության համար՝ նշելով, որ համատեղ կյանքի կոչված ծրագրերը հաջողությամբ են գործում: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ունենալով կառուցողական գործընկերության կայացած փորձ: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր